Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Գիտնականները պարզել են, որ կաթը նվազեցնում Է քաղցկեղի եւ շաքարախտի զարգացման վտանգը


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի գիտնականներն ընդհանրացրել են 14 գիտական հետազոտությունների արդյունքները եւ պարզել, որ կաթի եւ կաթնամթերքի ճիշտ գործածումն օգնում Է կանխելու որոշ խրոնիկական հիվանդություններ, ավելի ամուր Է դարձում երեխաների ոսկորները, իսկ տարեցների մկաններն օգնում Է չզառամելու: Աշխատանքը կատարվել Է շատ երկրներում կաթնամթերքի գործածման նվազման ֆոնին, քանի որ դրա օգտակարությունն սկսել Է կասկածանքի ենթարկվել, հաղորդվում Է Medicalxpress պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կաթը եւ կաթամթեքը պարունակում են սպիտակուցներ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, ցինկ, սելեն, վիտամին A, ռիբոֆլավին, վիտամին B12: Հոդվածում նշված Է, որ հղիության ժամանակ կաթի չափավոր գործածության դեպքում մանկիկները ծնվում են ավելի մեծ քաշով եւ ավելի երկար ոսկորներով, որոնց մեջ ավելի շատ հանքային նյութեր են պարունակվում: Իսկ եթե կաթը եւ կաթնամթերքը սննդաբաժնում ներառում են տարեց մարդիկ, նրանց մոտ ավելի քիչ շանսեր են լինում տառապելու մկանային զանգվածի դեգեներատիվ կորուստով (սարկոպենիայով):

Ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքի գործածումը չի մեծացնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը եւ նույնիսկ կարող Է ունենալ ոչ մեծ պաշտպանական ազդեցություն: Սննդաբաժնում չափավոր քանակներով կաթնամթերքի ներառումը նվազեցնում Է կոլոռեկտալ քաղցեղով եւ միզապարկի քաղցկեղով հիվանդանալու վտանգը եւ կարող Է կապած լինել երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ