Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը կբացառվի


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հավանության տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:

Ինչպես նշված է նախագծում, ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016 թվականից նախաձեռնել էր Սինգապուրի Հանրապետության հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համա­ձայնա­գիր կնքելուն ուղղված աշխատանքներին: Այդ կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել և շրջա­նառ­վել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկա­մուտ­ների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համա­ձայնագրի նախագիծ, որը 2018 թվականի փետրվա­րին փոխանցվել է սինգա­պուր­յան կողմին:

«Նմանատիպ համայձանագրերը ստեղծում են անհրաժեշտ նախադրյալներ խթանելու թե՛ ներդրումները, թե՛ արտահանումը։ Մենք այսպիսի համաձայնագրեր ունենք 46 երկրների հետ, և նախաստորագրման փուլում են գտնվում 3 երկրների հետ»,- ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը ժամանակահատվածում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուր այցի շրջանակներում։

Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է նմանօրինակ համաձայնագրերի կնքման միջոցով Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև ապրանք­­ների և ծառայությունների շըր­ջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդ­կանց շարժի, ինչպես նաև տն­տե­սա­կան կապերի զարգացմանը և խորացմանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ