Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկ օրում Սիրիա Է վերադարձել ավելի քան 1,7 հազար փախստական

Մեկ օրում Սիրիա Է վերադարձել ավելի քան 1,7 հազար փախստական

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ օրն ավելի քան 1,7 հազար սիրիացի փախստական Է վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքներից, ասված Է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխման հսկողության ռուսական կենտրոնի լրատվական տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցած օրն արտասահմանյան պետությունների տարածքներից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 1763 փախստական, այդ թվում Լիբանանից «Ջեյդեթ Յաբուս», «Թել Քալահ» անցակետերով՝ 476 մարդ (143 կին, 243 երեխա), Հորդանանից «Նասիբ» անցակետով՝ 1287 մարդ (386 կին, 656 երեխա),- ասված Է հաղորդագրության մեջ:

Փախստականների ընդունման կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 2,2 հեկտար տարածք: Բացի դրանից, մասնագետները ոչնչացրել են 34 պայթյունավտանգ առարկա:

Նշվում Է, որ մեկ օրում վերականգնվել են երեք բնակելի շենք, մեկ մանկապարեզ եւ մեկ հացի փուռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]