Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարկերի վճարումն ուղղակիորեն ազդում է ՀՀ քաղաքացու կյանքի բարելավման վրա․ Ավինյան

Հարկերի վճարումն ուղղակիորեն ազդում է ՀՀ քաղաքացու կյանքի բարելավման վրա․ 
Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերի գումարը գոյացել է հավելյալ հավաքագրումից, որոնք քաղաքացիների վարքագծից ելնելով Պետական եկամուտների կոմիտեն կարողացել է հավաքագրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 4-ի ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այս գործընթացը պետք է լինի շարունակական՝ ՀՀ քաղաքացիները պետք է շարունակեն պահանջել ՀԴՄ կտրոններ, իսկ տնտեսավարողները պետք է լինեն բարեխիղճ հարկատուներ, որովհետև մենք ճիշտ ուղղություններով ենք այս գումարները ծախսում՝ մարդկային կապիտալի զարգացման համար։ Դրանք են առողջապահական, կրթական, գիտության, ենթակառուցվածքների ծրագրերը»,- ասաց Ավինյանը։

Փոխվարչապետն անհրաժեշտ է համարում անընդհատ այս թեմային անդրադառնալը, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա և տեսնի, որ հարկեր վճարելու և ՀԴՄ կտրոններ պահանջելու առումով  պատասխանատու մոտեցումն ուղղակիորեն ազդում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա։

«Միևնույն ժամանակ, տնտեսավարողների համար պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք և մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք։ Էկոնոմիկայի նախարարությունը որպես այդ գործընթացի պատասխանատու բավականին լավ ներգրավված է և առաջ է տանում այդ հարցերը»,- եզրափակեց Ավինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]