Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ ԿԺԴՀ-ն մտադիր են զարգացնել երկկողմ ռազմական համագործակցությունը

Ռուսաստանը եւ ԿԺԴՀ-ն մտադիր են զարգացնել երկկողմ ռազմական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարար բանակի գեներալ Նո Գվան Չհոլը եւ ՌԴ-ի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հուլիսի 4-ին Փհենյանում կայացած երկկողմ անդիպմանը քննարկել են երկու պետությունների զինվորական գերատեսչությունների երկկողմ համագորակցության պլանի իրագործումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ այս այցը դարձել Է կորեա-ռուսական բարեկամության անխախտ ուժի ցուցադրման եւ դարաշրջանի պահանջներին համապատասխան ավելի բարձր մակարդակով երկկողմ ռազմական հարաբերությունների զարգացման կարեւոր գործոն»,- ընդգծել Է Նո Գվան Չհոլը: Նա հույս Է հայտնել, որ երկկողմ բանակցությունները, որտեղ քննարկվել են կորեա-ռուսական երկկողմ ռազմական հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ այցելությունը զորամաս, Ռուսատսանի պատվիրակության անդամներին թույլ տվեցին պատկերացում կազմել ԿԺԴՀ-ի մասին»: Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալը շնորհակալություն Է հայտնել Նո Գվան Չհոլին ԿԺԴՀ հրավիրելու համար:

Նա հայտնել Է, որ Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի զինվորական գերատեսչություններն ունեն երկկողմ համագործակցության համատեղ պլան: «Եվ ես հույս ունեմ, որ այդ պլանը կզարգանա: Մենք ունենք մի ամբողջ շարք միջոցառումներ, որոնք իրականացնում ենք»,- ասել Է փոխնախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]