Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բիզնեսի համար մեծ բեռ չէ. փոխնախարար

 Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բիզնեսի համար մեծ բեռ չէ. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափի բարձրացման գործընթացում պետությունը հավասարակշռված մոտեցում է կիրառում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց, որ աշխատավարձի բարձրացման հարցում հաշվի է առնվել նաև բիզնեսի կարծիքը:

«Այն, որ ասում են նվազագույն աշխատավարձի չափը 68 հազար դարձնելը մեծ բեռ է բիզնեսի համար, այդպես չէ: Մենք հետազոտություն ենք իրականացրել 1580 գործատուի շրջանում: Գործատուները նշում են, որ 70 հազար 142 դրամը իրենց համար նորմալ է: Հիմա մենք սահմանել ենք 68 հազար: Մենք փորձել ենք հավասարակշռված մոտեցում ցուցաբերել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց փոխնախարարը:

Հայաստանում աշխատող մարդը պետք է նվազագույն սպառողական զամբյուղից ավելի աշխատավարձ ստանա: Փոխնախարարն ընդգծեց, որ դա քաղաքական դիրքորոշում է:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետական ոլորտում կվերաբերի շուրջ 35 հազար մարդու, իսկ մասնավոր ոլորտում՝ շուրջ 45 հազար:

Հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագծին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]