Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ucom-ի «2 համար 1 քարտում» առաջարկն արդեն հասանելի է Ռուսաստանի Tele2-ի  սպասարկման սրահներում

Ucom-ի «2 համար 1 քարտում» առաջարկն արդեն հասանելի է Ռուսաստանի Tele2-ի   
սպասարկման սրահներում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ Ռուսաստանում բնակվող և դեպի Հայաստան հաճախակի զանգող հաճախորդները հնարավորություն ունեն միանալու «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին նաև ռուսաստանյան Tele2  օպերատորի սպասարկման սրահներում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ucom ընկերությունը:

«Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի և Aiva Mobile-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

 Հայաստանում գտնվելիս բաժանորդները կօգտագործեն հայկական համարը «Ունիվերսալ Պլյուս» hետվճարային սակագնային պլաններից մեկով և ներառված րոպեներով կկարողանան զանգել նաև Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում՝ ռուսական համարը «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով, և առանց ռոմինգի:

Առաջարկից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում վավեր անձ հաստատող փաստաթուղթ։ Օրինակ՝ Հայաստանում վավեր ներքին անձնագրով (ID card) հնարավոր չի լինի օգտվել այս առաջարկից, քանի որ այդ փաստաթուղթը վավեր չէ Ռուսաստանում:

 «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ սպասարկման սրահները։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]