Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը կողոպուտ Է համարել Թուրքիային F-35-ի մատակարարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը. NTV

Էրդողանը կողոպուտ Է համարել Թուրքիային F-35-ի մատակարարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը. NTV

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողոպուտ Է համարել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ին այս մասին հաղորդել Է NTV հեռուստաալիքը:

«Եթե դուք ունեք սպասարկյալ, որը ճշտակատար կերպով վճարում Է փողը, ինչպե՞ս կաող եք նրան չտալ այն, ինչ ցանկանում Է: Դա կողոպուտ Է կոչվում: Մենք այս պահին վճարել են 1,4 միլիարդ դոլար: Մեր զինվորականները եւ օդաչուներն ուսուցում են անցել: Չորս ինքնաթիռներ մեզ հանձնել են, մնացածը թողել»,- ընդգծել Է նա:

Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից Ս-400 զենիթա-հրթիռային համլիրների ձեռքբերման պատճառով: Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել Է Անկարային, որ սպառազինությունների այդ համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ը կարող Է Թուրքիային մերժել F-35-ի վաճառքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]