Ջոկովիչը հաղթել է Ուիմբլդոնի երկրորդ շրջանում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի երրորդ շրջանում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում սերբ թենիսիստի մրցակիցը ԱՄՆ-ից Դենիս Կուդլան էր: 1 ժամ 32 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երեք սեթում` 6:3, 6:2, 6:2 հաշվով:
Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում` Անժելիկա Քերբերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում