Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ. նախագահ Ռոուհանի

Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ. նախագահ 
Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ:

Հուլիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Հասան Ռոուհանին ասել է. «Իրանի ժողովուրդը պատմական ու մշակութային բարիդրացիական կապեր է ունեցել հայ ժողովրդի հետ»:

Խոսելով էլեկտրաէներգիայի ու էներգետիկ ռեսուրսների մասին` Իրանի նախագահն նշել է. «Մենք կարող ենք ավելի արագ իրականացնել էլեկտրաէներգիայի, էներգետիկ ռեսուրսների ու տրանսպորտի ոլորտներում մեր համատեղ ծրագրերը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական ԻՍՆԱ-ն, Հասան Ռոուհանին ընդգծել է Արաքս գետի կարևորության փաստը երկու հարևան երկրների համար` ասելով. «Նկատի ունենալով այն փաստը, որ Իրանի բնակչության մի զգալի մասն Արաքսի ջրերն օգտագործում է որպես խմելու ջրի ու ոռոգման աղբյուր, գետի կենսականությունն անչափ կարևոր է»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Մենք նպատակ ունենք Պարսից ծոցն ու Օմանի ծոցը կապել Սև ծովին. այս ծրագիրն իրականացնելու ուղիներից մեկը այն Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջոցով իրագործելն է»:

Ընդգծելով, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները եվրասիական երկրների հետ` նախագահն ասել է. «Բարեբախտաբար, մեր խորհրդարանը համագործակցության փաստաթուղթ է ստորագրել (հունիսի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը-խմբ.) եվրասիական տարածաշրջանի հետ, և այս տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը մեզ համար լավ հնարավորություն է»:

Միևնույն ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է. «Մենք մեզ պատասխանատու ենք զգում Իրանի` եվրասիական տարածաշրջանի հետ հարաբերությունների զարգացման գործում: Վստահեցնում եմ` բոլոր համատեղ ծրագրերն ու ներդրումները կիրագործվեն երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով»:

Խոսելով Արաքս գետի կենսունակության մասին` ՀՀ փոխվարչապետը նշել է. «Վստահեցնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարի ներկայությունը այսօրինակ հանդիպումներին վկայում է այն մասին, որ Երևանը հատուկ ուշադրություն է դարձնում այս խնդրին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]