Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգային գրադարանն իր բազմաբովանդակ ժառանգությունը ներկայացրեց մեկ ցուցահանդեսում

Ազգային գրադարանն իր բազմաբովանդակ ժառանգությունը ներկայացրեց մեկ 
ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի բազմաթիվ ցուցանմուշները` կենսամատենագիտություններ, հրատարակություններ, մեթոդական ձեռնարկներ ու ուսումնասիրություններ, թեմատիկ մատենագիտություններ ներկայացվեցին գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ցուցադրությունը բացվեց հուլիսի 3-ին Հայաստանի ազգային գրադարանում:

«Ցուցահանդեսն արժևորում է Հայաստանի ազգային գրադարանը՝ որպես գիտական և հետազոտական կենտրոն: Յուրաքանչյուր մատենագիտություն մեր գրադարանավարների և մատենագետների տքնաջան ու  ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Ցուցադրության հիմնական նպատակն ընթերցողներին հավաստի և ամբողջական տեղեկատվություն մատուցելն է»,- նշեց  գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ Մայա Գրիգորյանը:

Նա շեշտեց, որ ներկայացրել են  գրադարանի հրատարակած թերթերն ու ամսագրերը, ամենամյա ու ամենամսյա հրատարակությունները:  Հետաքրքրասերները ցուցահանդեսում կարող են տեսնել գրադարանի առաջին պարբերականը, որը լույս է տեսել 1941 թվականին և կոչվել է «Բիբլիոգրաֆիական ամսագիր»:  Մայա Գրիգորյանը պատմեց, որ այն  լույս է տեսել մեկ անգամ և շուրջ քսան տարի դադարից հետո` 1960 թվականին, գրադարանը լույս է ընծայել «Գրադարանավար» ամսագիրը, որը երկու տարի է հրատարակվել: 2004-ից սկսվել  է «Հոգևոր հայրենիք» թերթի հրատարակությունը, իսկ 2015-ից` «Բանբեր»-ի, որը հրատարակվում է էլեկտրոնային ձևաչափով:

Անդրադառնալով կենսամատենագիտություններին` Գրիգորյանը նշեց, որ կազմում են բոլոր այն մարդկանց կենսամատենագիտությունները, որոնք ներդրում ունեն մեր ժողովրդի մշակութային, քաղաքական, հասարակական կյանքում: «Մատենագիտությունները հիմնականում կազմվում են հոբելյանական տարվա շրջանակներում: Ամենավերջին կենսամատենագիտությունը Հովհաննես Այվազովսկունն էր` նվիրված նկարչի  200-ամյակին: Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ գրադարանը կազմում է նրանց  կենսամատենագիտությունները: Սկսել  ենք նաև Հայաստանի Առաջին Հանրապետության մատենագիտության կազմումը: Նյութերը չափազանց շատ են, ուստի չենք հասցրել նախորդ տարի ավարտել այն»,-եզրափակեց Մայա Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]