1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսական ստորջրյա նավի վրա հրդեհի արտանետումներից 14 նավաստի է զոհվել

Ռուսական ստորջրյա նավի վրա հրդեհի արտանետումներից 14  նավաստի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին ռուսական ստորջրյա նավերից մեկի վրա բռնկված հրդեհի արտանետումներից մահացել են նավի անձնակազմի անդամները, ովքեր կենսաչափական չափումներ էին իրականացնում: Պատահարը խլել է 14 նավաստիների կյանք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, ստորջրյա նավը տեղակայված է եղել Մուրմանսկի շրջանի Սևերոմորսկ քաղաքում, որը ՌԴ հյուսիսային նավատորմի հիմնական կենտրոնակայանն է:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ նավատորմի գլխավոր հրամանատարի հսկողության ներքո դեպքի քննություն է սկսվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]