Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ազգային գրադարանը պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը տոնեց ցուցահանդեսների բացմամբ

Ազգային գրադարանը պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը տոնեց 
ցուցահանդեսների բացմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում հուլիսի 2-ին մեկնարկեց հաստատության պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքը:  Գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում բացվեց «Նվեր գրադարանին» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացված են հայ մեծանուն մտավորականների մակագրություններով գրքեր, գրադարանին հանձնված պատվոգրեր:

«Այստեղ մեր պահոցի փոքր հավաքածուն է միայն: Ցուցադրված են գրքեր, որոնք   հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները նվիրել են գրադարանին: Ներկայացված են Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Սիլվա Կապուտիկյանի և այլ մեծերի մակագրություններով գրքեր. դրանք հետաքրքիր բովանդակություն ունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի գրականության բաժնի վարիչ Ալիսա Ադամյանը:

Նա հավելեց, որ  գրադարանում պահվում է ավելի քան ութսուն պատվոգիր, սակայն իրենք ներկայացրել են միայն այն նմուշները, որոնք  նվիրված են  1919 թվականի հուլիսի 4-ին, երբ գրադարանը պետական կարգավիճակ ստացավ:

Անդրադառնալով նույն օրն իրենց բաժնի ընթերցասրահում բացվող «Երևանի Արական գիմնազիայի գրադարանի գրականությունը» խորագրով ցուցադրությունը`   բաժնի վարիչն ասաց, որ հենց այդ գիմնազիայի գրականության հիման վրա է ձևավորվել Հայաստանի ազգային գրադարանը:

«Արական գիմնազիայի կնիքներով ունենք 13000 միավոր գրականություն: Երբ գիմնազիան դադարել է գործել, ամբողջ գրականությունը տեղափոխվել է նախկինում Հանրային գրադարան ու հիմա այդ ամենն առանձին հավաքածուով պահպանվում է մեզ մոտ»,-շեշտեց նա:

Ադամյանը խոստովանեց, որ ցուցադրություններով ցանկանում են գրողներին, հրատարակիչներին հիշեցնել, որ գրադարանն այն կարևոր վայրն է, որտեղ պահվում են նրանց գրքերն ու փոխանցվում սերունդներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]