Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՔՊ-ն կքննարկի Սասուն Միքայելյանի մտահոգությունները. Արայիկ Հարությունյան

ՔՊ-ն կքննարկի Սասուն Միքայելյանի մտահոգությունները. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքննարկի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ունեցած մտահոգությունները՝ ՔՊ վարչության կազմ ընտրելու, որոշ անձանց կողմից ներքին խմորումների և Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձավ հարցին, թե ինչու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի քննարկումները կուսակցության ներսից դուրս եկան: «Իշխանական քաղաքական ուժ է, մեծացող քաղաքական ուժ է, որը միշտ եղել է հրապարակային, խնդիր չեմ տեսնում, բանավեճ է, և կարգավորումներ կլինեն: Կուսակցությունում կքննարկենք»,-ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի այն մտքին, թե վարչության կազմի ընտրություններին կուսակցութան ներսում որոշ անձինք խմբեր էին ձևավորել՝ նա ասաց, որ ներքին խմբեր ինքը չի նկատել՝ հատկապես ընտրությունների ժամանակ: «Պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, մենք նրա արտահայտած մտքերն ու մտահոգությունները անպայման կքննարկենք, դեռ չենք քննարկել այդ հարցը»,-ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Միքայելյանն ասել, թե պետք է դասեր քաղեն, Հարությունյանն ասաց, որ կուսակցությունում առհասարակ սիրում են ցանկացած իրավիճակ վերլուծել և դասեր քաղել: «Եվ դա էր պատճառը, որ կուսակցությունը նախորդ տարի հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում: Եվ  ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկում և լուծումներ կան: Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ»,-նշեց նա։

Ավելի վաղ Սասուն Միքայելյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր մի շարք հարցերի՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, Կոտայքի մարզպետի հետ անհամաձայնություններին, ՔՊ վարչության կազմ ընտրելուն: Վերջինիս առումով նա նշել էր, որ իրեն  չի զարմացրել վարչության անդամ լինել կամ չլինելը: Նա նշել էր, որ միգուցե ինչ-որ խմորումներ են եղել, որոշակի անձինք թիմեր են ձևավորել ներսում, դրա համար այդպես եղավ: Սակայն նա շեշտել էր, որ դա չի խանգարի իր գործը որպես ՔՊ կուսակցության անդամ շարունակելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]