Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դատարանը Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում է կայացնելու

Դատարանը Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ 
որոշում է կայացնելու

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկ ժամով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատական նիստի ժամանակ պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց «Նաիրի» ԲԿ-ի կողմից տրված բժշկական եզրակացությունների արդյունքներն ու կալանքը կրելու ընթացքում Մանվել Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունները։

Հաշվի առնելով հիվանդությունների լրջությունը՝ փաստաբանը միջնորդություն ներկայացրեց խափանման միջոց կալանավորումը փոխելու և 10 մլն դրամ գրավ կիրառելոը վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը դեմ արտահայտվեց Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուն:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ <<Զենքի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]