Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բեյրութում մեկնարկել է Հայ մամուլի համահայկակական համագումարը

Բեյրութում մեկնարկել է Հայ մամուլի համահայկակական համագումարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մամուլի համահայկակական համագումարը մեկնարկել է Բեյրութում Անթիլիասի Մայրավանքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 2-ին  համագումարին բացման խոսք ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Նա նկատեց, որ Հայ մամուլի ծառայությանը նվիրված մշակների ներկայությունը վկայում է հայ ժողովրդի կյանքում մամուլի ներկայացրած համահայկական կարևորության և դրան վիճակված ճշտորոշիչ դերի մասին: Նա նշեց, որ ներկա տարին հռչակել են որպես Հայ մամուլի տարի։ Այդ առիթով նա ներկայացրեց հայ մամուլի անցյալի, ներկայի հետ աղերս ունեցող հատկանշական երևույթներ, լուրջ մտահոգություններ:  

«Գլոբալ մշակույթի ազդեցությունը հատկապես համացանցային մամուլի վրա տիրապետող է: Լուրերի հետևողների նախասիրությունը հստակորեն դեպի համացանցն է, դեպի կարճ ու գրավիչ լուրերը: Համացանցային լրատվության լեզուն, ոճը, որակը էական չեն, կարևորն ընթերցողին կամ ունկնդրին արագ հասցնելն է, գրավելն է, մեծաթիվ ընթերցող ունենալն է։ Էլեկտրոնային լրատվությունը և հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող և անորակ լուրերով ու մեկնաբանություններով»,-ասաց Արամ Առաջին կաթողիկոսը։

Նա նկատեց, որ աննախընթաց արագությունից մինչև բացարձակ ազատությունը իրենց առաջ լայնորեն բացել են անպատասխանատու և անմակարդակ լրագրության դռները՝ հետզհետե մեկուսացնելով տպագիր մամուլը:

Համագումարին Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Համագումարին մասնակցում են լրատվադաշտի ներկայացուցիչներ, այդ թվում «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]