1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման աշխատանքները կֆինանսավորվեն ամբողջությամբ

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման աշխատանքները կֆինանսավորվեն ամբողջությամբ

ԳԱՎԱՌ,  2  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Օրեր առաջ  «Արմենպրես»-ը տեղեկատվություն էր տարածել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք գյուղում մեկնարկած արոտների ջրարբիացման ծրագրի մասին, որն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Հայաստանի գյուղական համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակում: Արձագանքելով հրապարակմանը՝ Աղբերքի եւ Գեղարքունիքի մարզի այլ համայնքներում ընթացող արոտների ջրարբիացման շինարարությունների պատասխանատուները   «Արմենպրես»-ին հայտնեցին   անհանգստությունն այն մասին, որ իրենց կատարած աշխատանքների դիմաց դեռ ֆինանսավորում չեն ստացել, իսկ շինարարական աշխատանքների շարունակությունը դրվում է կասկածի տակ:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ «Հայաստանի  համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» ղեկավար Արման Խոջոյանը հավաստիացրեց, որ նույն ծրագրի շրջանակում մեկնարկած ու ընթացքում գտնվող բոլոր ծրագրերը հասցվելու են իրենց ավարտին՝ ֆինանսավորվելով ամբողջությամբ:  «Այս ծրագրի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող բոլոր աշխատանքները ձեռնարկվել են եռակողմ պայմանագրի արդյունքում, որոնք ստորագրած կառույցներն արդեն իսկ լուծարվել են: Իսկ ծրագրի իրականացման պատասխանատու համարվող Գյուղատնտեսության նախարարությունը վերակազմակերպվել է՝ միանալով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Այդ պատճառով էլ այս ծրագրերի իրականացման ուղղությամբ առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն նոր ու համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո: Կարելի է ասել, որ մենք հիմա արդեն գտնվում ենք պահանջված կառուցվածքային փոփոխությունների եզրափակիչ փուլում: Հիմա արդեն կիսատ մնացած բոլոր ծրագրերի պատասխանատուն հանդիսանում է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության: Բոլոր այդ ծրագրերն առաջիկայում, մոտ կեսամսյա ժամկետում, ֆինանսավորվելու են ամբողջությամբ»,-նշեց Արման Խոջոյանը:

Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]