Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն ու Բելառուսը ՏՏ ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ ունեն

Հայաստանն ու Բելառուսը ՏՏ ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Բելառուսը ծանոթանում են միմյանց փորձին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մինսկում գտնվող «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն, Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այցը լավ հնարավորություն է տեսնելու, թե երկրները տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ ինչ առաջընթաց են գրանցել:  

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավական ընդգրկուն է: Երբ մենք խոսում ենք մրցակցային գործոնների մասին, ապա պետք է հստակ ասենք, թե որ ուղղության մասին է խոսքը: «Մինսկի տեխնոլոգիական կենտրոն»-ն ունի տպավորիչ ցուցանիշներ: Առաջին հերթին կառանձնացնեմ այն հանգամանքը, որ այնտեղ 500-ից ավելի ընկերություններ են գործում: Երկրորդը՝ այնտեղ կան իրական արտոնություններ: Եթե երկրում միջին եկամտահարկը 13-16 տոկոս է, նայած, թե ինչ գործունեության ոլորտ է, ապա այստեղ 9 տոկոս է: Ավելին, այստեղ ոչ ոք չի ասում, որ ՏՏ ոլորտի եկամուտը շատ է, եկեք ավելի շատ հարկենք, հակառակը՝ գնում է նվազեցում՝ խրախուսելով օտարերկրյա ներդրումները»,- ասաց նա:

Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Բելառուսում տեխնիկական ուղղվածության բուհերը տարեկան ունենում են ՏՏ մասնագիտությունների գծով 5-6 հազար շրջանավարտ: Եվ նրանք բոլորը պահանջված են մասնավոր ընկերություններում՝ անկախ նրանց առաջադիմությունից: Նրանց վստահվում է աշխատանք իրենց գիտելիքներին համապատասխան:

«Մի բան հստակ է՝ կրթական համակարգն ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելառուսում հետ է մնում տեխնոլոգիական զարգացումներից: Եթե լրջագույն ներդրումներ չարվեն համալսարանական ծրագրերում, ապա անջրպետ կառաջանա: Կոնկրետ մեր երկրում մոտ 3 հազար որակյալ կադրերի պակաս ունենք»,- ասաց նա:

Հովիկ Մուսայելյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը տեխնոպարկի ղեկավարությանը հրավիրել է Հայաստան: Դա լավ հնարավորություն է մանրամասն բելառուսական ընկերություններին ներկայացնելու Հայաստանի հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]