Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի հինգ համայնքներում մեկնարկել է ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցումը

Գեղարքունիքի մարզի հինգ համայնքներում մեկնարկել է ֆուտբոլի փոքր 
խաղադաշտերի կառուցումը

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված միջոցներով Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում, հուլիսի 1-ի դրությամբ, մեկնարկել են ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը, ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցումն այս պահին ընթանում է Գեղհովիտ, Երանոս, Կարմիրգյուղ, Ծովակ եւ Գեղարքունիք համայնքներում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի հավաստմամբ՝ մոտակա օրերին ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման մեկնարկը կտրվի նաեւ Լճաշեն, Հայրավանք, Նորատուս համայնքներում: Իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում շինարարությունը կսկսվի նաեւ  Ճամբարակ քաղաքում, Ծովագյուղ, Աստղաձոր, Լիճք, Արծվանիստ, Մեծ Մասրիկ, Ակունք, գյուղերում:  

Կառուցվող խաղադաշտերն ունենալու են 42 մետր երկարություն եւ 22 մետր լայնություն:

Նույն աղբյուրների հավաստմամբ՝ թվարկված բոլոր համայնքների ֆուտբոլի փոքր խաղադաշտերը շահագործման կհանձնվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]