Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դեսպան Ղևոնդյանն աշխատանքային այց է կատարել Վիտեբսկի մարզ

Դեսպան Ղևոնդյանն աշխատանքային այց է կատարել Վիտեբսկի մարզ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն աշխատանքային այցով գտնվում էր Վիտեբսկի մարզում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հունիսի 28-ին Վիտեբսկի մարզի նահանգապետ Նիկոլայ Շերստնևի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, Հայաստանի Լոռու մարզի ու Բելառուսի Վիտեբսկի մարզի միջև փոխգործակցության հետագա ծավալման հնարավոր ուղղությունները։ 

Նույն օրը Վիտեբսկի հիմնադրման 1045-ամյակին և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը դեսպան Ղևոնդյանն իր խոսքում ընդգծել է նաև հայ մարտիկների ներդրումը Վիտեբսկի ազատագրման գործում, ներկաների ուշադրությունն է հրավիրել քաղաքի ինչպես հետպատերազմյան վերականգնման շրջանում, այնպես էլ մարզի ներկա զարգացման գործում հայ համայնքի ներկայացուցիչների դերակատարության վրա։

Հունիսի 29-ին Հայաստանի դեսպանը մասնակցլ է Վիտեբսկի մարզի ամենախոշոր թիվ 46 դպրոցի՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով անվանակոչման հանդիսավոր արարողությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]