1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպաստում են Հայաստանի առևտրի զարգացմանը

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպաստում են 
Հայաստանի առևտրի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԵԿ-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) Միջազգային զարգացման հիմնադրամը  և Ամերիաբանկը կնքեցին 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում արտաքին առևտրի զարգացմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ամերիաբանկից, հիմնադրամը և Ամերիաբանկն սկսել են համագործակցել 2015թ.: Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակներում վարկային միջոցներին ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առևտրի, արտադրության, սննդի արդյունաբերության և հյուրանոցների ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): 

Նոր վարկը տրամադրվում է առևտրի ֆինանսավորման շրջանակներում և կօգտագործվի Ամերիաբանկի միջազգային առևտրի ֆինանսավորման պորտֆելն ընդլայնելու նպատակով: Ներկայումս Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է ըստ հիմնական ցուցանիշների և ունի բոլոր նախադրյալները, որպեսզի շարունակի ակտիվորեն նպաստել ՀՀ բանկային հատվածի զարգացմանը:

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարը նշեց. «Հայաստանի տնտեսությունում տեղի են ունեցել մեծ բարեփոխումներ, և արձանագրվել է կայուն աճ: Միասին ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպատակ ունեն նպաստել տարածաշրջանում սոցիալ-տնտեսական առաջընթացին և դա անում են ՓՄՁ-ներին աջակցելու միջոցով, քանի որ ՓՄՁ-ները ցանկացած զարգացող երկրի համար տնտեսության կենսական տարր են: Համաշխարհային առևտրի շուրջ 80-90 տոկոսն ապահովում է առևտրի ֆինանսավորումը (մեծ մասամբ կարճաժամկետ), և մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալ այս ոլորտում` նպաստելով առևտրի ֆինանսավորման շուկայում ֆինանսական հոսքերի անընդհատությանը և կապերի ամրապնդմանը»:  

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք ուրախ ենք վերստին համագործակցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի հետ` բարենպաստ պայմաններ ստեղծելով հաճախորդների համար և օգնելով նրանց բարձրացնել իրենց առևտրային գործունեության արդյունավետությունը: Նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել առևտրի ֆինանսավորման մեր հնարավորությունները և նոր դռներ բացել ՓՄՁ-ների համար, խթանել Հայաստանի տնտեսությունը և ստեղծել նոր աշխատատեղեր: Ցանկանում եմ երախտիքս հայտնել մեր գործընկերներին` առևտրի ֆինանսավորման ընդլայնմանը նպաստելու համար: Վստահ եմ, որ սա իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»:   

 

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի մասին

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը համագործակցում է զարգացող երկրների և միջազգային դոնորների հետ` աշխարհի տնտեսությամբ անբարենպաստ տարածաշրջաններում տնտեսական աճը խթանելու և աղքատության դեմ պայքարելու նպատակով: ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը ֆինանսավորում է տրամադրում էական ենթակառուցվածք ստեղծելու, սոցիալական ծառայությունները զարգացնելու, արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու, առևտուրն ընդլայնելու համար: Հիմնադրամի գործունեությունը մարդակենտրոն է` ուղղված այն ծրագրերին, որոնք լուծում են կենսական խնդիրներ` սննդի, էներգիայի, մաքուր ջրի, առողջապահության, կրթության հասանելիություն, նպաստում ինքնուրույնությանը և ստեղծում ապագայի հեռանկարներ:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]