Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց ՈԶ ծառայողների աշխատանքային ստաժը կրկնակի հաշվելու օրինագիծը

 ԱԺ-ն ընդունեց ՈԶ ծառայողների աշխատանքային ստաժը կրկնակի հաշվելու 
օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի կհաշվառվի աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ զինված ուժերի կողմից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը պատգամավորներին էր ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի հաշվառվի աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ միայն զինված ուժերի, այլ նաև այլ զորքերի դեպքում: Սա պայմանավորված է նրանով, որ 2018թ. հետո հակառակորդի հետ անմիջական շփման գծում հերթապահություն սկսեցին իրականացնել նաև ոստիկանության զորքերը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման միջև ընկած ժամանակում կառավարությունը ներկայացրել էր առաջարկներ: Մասնավորապես հստակեցվել են  կենսաթոշակի նշանակման ժամկետի հետ կապված խնդիրները: «Մենք օրենքի 14-րդ հոդվածից հանում ենք նաև այն դրույթը, որի համաձայն՝ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվառվում: Համաձայն գործող իրավակարգավորումների, եթե անձը համատեղությամբ է աշխատել, օրինակ աշխատել է որպես ուսուցիչ և այլ տեղ՝ որպես ինժեներ, ապա այդ ժամանակահատվածը նրա մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվառվում: Առաջարկում ենք հանել այդ սահմանափակումը, ինչը նշանակում է, որ այսուհետ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը ևս կհաշվառվի մասնակի կենսաթոշակի իրավունք տվող և մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող աշխատանքային ստաժում »,- ներկայացրեց Սաիյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]