1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ն ընդունեց քաղաքացիական գործերով պարզեցված վարույթ իրականացնելու հիմքերն ընդլայնելու օրինագիծը

 ԱԺ-ն ընդունեց քաղաքացիական գործերով պարզեցված վարույթ իրականացնելու 
հիմքերն ընդլայնելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է ընդլայնել քաղաքացիական գործերով պարզեցված վարույթ իրականացնելու հիմքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ նախագիծը պատգամավորներին էր ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը:

Նախագծով ընդլայնվում են պարզեցված վարույթ կիրառելու հիմքերը: Մասնավորապես, հնարավորություն է տրվում՝ հայցի առարկայի փոփոխության դեպքում, եթե, այնուամենայնիվ, հայցագինը չի գերազանցի նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը, ապա ևս դատարանը հնարավորություն ունենա գործը քննելու պարզեցված կարգով:

Նախագծով հստակեցվում է նաև, թե որն է լինելու հայցագինը որոշելու պահը:

«Գործող կարգավորումների համաձայն նախատեսվում է, որ գործը կարող է պարզեցված վարույթի կարգով քննվել այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը չի գերազանցում հայցագինը, սակայն որևէ կարգավորում տրված չէ, թե որ պահն է պետք ընդունել, որպես հայցագինը որոշելու պահ, և այս մասով հստակեցում ենք կատարում, որ հայցի ներկայացման պահի դրությամբ 2 մլն դրամը չգերազանցող հայցագնի դեպքում կարող է կիրառվել պարզեցված վարույթ»,- ներկայացրել էր Ասատրյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ, ձեռնպահ քվեարկողներ չկային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]