1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպական խաղերի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպական խաղերի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն իր մեդալների հավաքածուին ավելացրեց նաև Եվրոպական խաղերի ոսկե մեդալը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթել է վրացի Ռեվազ Նադարեիշվիլիին։ 1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 3։1 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում նույն հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինին։ Հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնում էին նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ)։

Մելիքյանը պարտվել է մեկնարկում, Ասլանյանը՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, Մանուկյանը՝ սփոփիչ գոտեմարտում, իսկ Չալյանը դարձել է արծաթե մեդալակիր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]