Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր

Ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի եզրափակչում Չալյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ և պարտվեց 7:6 հաշվով: Չալյանը դարձավ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն:

Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե: Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանըդարձել են բրոնզե մեդալակիրներ:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]