Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վիտեբսկի միջնակարգ թիվ 46 դպրոցն անվանակոչել են Մարշալ Բաղրամյանի անունով

Վիտեբսկի միջնակարգ թիվ 46 դպրոցն անվանակոչել են Մարշալ Բաղրամյանի անունով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը տրվել է Վիտեբսկ քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Բելառուսն այսօր» կայքին,  միջոցառմանը ներկա Վիտեբսկի շրջանի պատգամավորների միության ղեկավար Վլադիմիր Տերենտևը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմից հետո Բաղրամյանը երբեք չի կորցրել կապը Բելառուսի հետ:

Դպրոցի տնօրեն Իրինա Աստապենկոյին հանձնել են վկայական դպրոցի անվանակոչման մասին:

Շենքի վրա պատկերված է Հովհաննես Բաղրամյանը, նկարը հեղինակել  է նկարիչ Յուրի Դուբովսկին:

Միջոցառումը տեղի է ունեցել հունիսի 29-ին, քաղաքի տոնական ծրագրի շրջանակներում, Վիտեբսկի 1045-ամյակի և նացիստական զավթիչների ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են մարշալի թոռները, Հայաստանի պատվիրակությունը, դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]