Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը ՍԴ-ում առկա ճգնաժամի հանգուցալուծման հարցում ակնկալում է Հրայր Թովմասյանի մասնակցությունը

Արարատ Միրզոյանը ՍԴ-ում առկա ճգնաժամի հանգուցալուծման հարցում ակնկալում է 
Հրայր Թովմասյանի մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական Դատարանում առկա ճգնաժամի հանգուցալուծման հարցում ակնկալում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց հունիսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այս հանգուցալուծման մեջ մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը: Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի, որպես հանգուցալուծում»,- ասաց Միրզոյանը:

Հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը:

«…ՍԴ-ի դատավորի երդումը տալիս եմ Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում է երկրից, ես ստանձնելով ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ-ի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ...»,-նշել էր Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]