1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ներդրումներ են կատարում զբոսաշրջության, մշակող արդյունաբերության ոլորտներում

Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ներդրումներ են կատարում 
զբոսաշրջության, մշակող արդյունաբերության ոլորտներում

ԴԻԼԻՋԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցված է վրացական կապիտալի մասնակցությամբ 342 ձեռնարկություն: Երկու երկրները փոխադարձաբար ներդրումներ են կատարում մշակող արդյունաբերության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայ-վրացական ներդրումների, փոխադարձ առևտրի մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

«Ներդրումները մեր երկրների միջև կախված են լինելու առևտրաշրջանառության ծավալներից: Երկու երկրներն էլ հիմնականում ներդրում կլանող երկրներ են, այսինքն՝ աճի պոտենցիալն այնքան բարձր չէ, որ կարողանանք մենք օտարերկրյա ներդրումներ իրականացնել, նույնը կարելի է ասել նաև Վրաստանի մասին:  Սակայն, երբ առևտրաշրջանառությունը սկսի աճել, բիզնեսների միջև կապերն ավելի ուժեղանան, հնարավոր է, որ ստեղծվեն հայ-վրացական ընկերություններ՝ միասնական կապիտալով: Եվ այդ ժամանակ մենք կտեսնենք նաև ներդրումային հոսքերի ակտիվացում։ Այն ոլորտները, որտեղ  երկու երկրները ներդրումներ են կատարում համադրելի են՝ մշակող արդյունաբերություն, տուրիզմ և գյուղատնտեսություն»,-ասաց Ավանեսյանը:

Դրանք այն երեք հիմնական ոլորտներն են, որտեղ Հայաստանն  ու Վրաստանը փոխադարձաբար կատարում են ներդրումներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս համագործակցություն կա, սակայն դա դեռ բարձր մակարդակի վրա չէ:

2019-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել վրացական կապիտալի մասնակցությամբ 342 ձեռնարկություն: Հարցին, թե հայկական կապիտալով քանի ընկերություն կա Վրաստանում, Ավանեսյանն ասաց, որ գործընկերների տվյալներով 360-390 ընկերություն: Նա շեշտեց, որ հարցը քանակը չէ, այլ դրանց ծավալը:

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը 2018-ին որոշակիորեն նվազել է 2017-ի համեմատ: Ավանեսյանը անկման հիմնական պատճառ համարեց հանքանյութի ապրանքաշրջանառության նվազումը:  Սակայն նաև նշեց, որ 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ապրանքաշրջանառության թվերն արդեն երկնիշ աճ են գրանցել: «Դա նշանակում է, որ հետաքրքրությունը բարձրանում է: Առևտրի համար կան մի շարք ապրանքներ, որոնց աճի պոտենցիալը կա»,-ասաց փոխնախարարը:

Նա հիմնական համագործակցության ուղղությունը համարեց զբոսաշրջությունը, որ Հայաստանը և Վրաստանը հանդես գան միասնական զբոսաշրջային արդյունքով: Համագործակցության նոր ուղղությունները ներկայում քննարկվում են։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]