Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է չմշակել վեթթինգի մասին առանձին օրենքի նախագիծ

  ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է չմշակել վեթթինգի մասին առանձին օրենքի 
նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է վեթթինգի մասին առանձին օրենքի նախագիծ չմշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մտադիր էինք վեթթինգի մասին առանձին օրենք ունենալ, բայց այս պահին մենք գերադասել ենք վեթթինգի գործընթացն իրականացնել այլ գործիքակազմով: Այն, բնականաբար, ենթադրելու է որոշակի օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի և Հակակոռուպցիոն մարմնի կողմից իրականացնելու համար, բայց այս պահին նման քննարկում չկա, որ դա կլինի առանձին նախագիծ»,- ասաց Մակունցը:

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

Իր ելույթում նա նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում է կայացրել:

Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ արդարադատության համակարգում վեթթինգը կիրականացվի Բարձրագույն դատական խորհրդի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]