1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բաց երկնքի տակ կինոթատրոն կհայտնվի Ելիսեյան դաշտերում

Բաց երկնքի տակ կինոթատրոն կհայտնվի Ելիսեյան դաշտերում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտան՝ Ելիսեյան դաշտերը, վերստին հսկայական կինոթատրոնի կվերածվի բաց երկնքի տակ: Հատուկ սեանսը տեղի կունենա հուլիսի 7-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ouest-France թերթը: Շառլ դե Գոլի հրապարակում կինոցուցադրության համար Հաղթական կամարի առջեւ կտեղադրվի հսկայական Էկրան, իսկ բուն պողոտայում մի քանի շարքով կդասավորվի 1750 շեզլոնգ: Կազմակերպիչների խոսքով՝ Ելիսեյան դաշտերում ֆիլմերի ցուցադրության գաղափարով իրենք ներշնչվել են բաց երկնքի տակ գործող ամերիկյան կինոթատրոններից: Փարիզի գլխավոր պողոտայում կայանալիք կինոսեանսի նախաշեմին հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 3-ը Ֆրանսիայում նաեւ կանցկացվի ավանդական Կինոյի տոնը, որն այս տարի նշում Է իր 35-ամյակը: Փարիզցիները եւ մայրաքաղաքի հյուրերը ընդամենը 4 եվրոյով կկարողանան այցելել ցանկացած կինոթատրոն, որը մասնակցում Է ակցիային: Անցյալ տարի ակցիայի շրջանակում երկրի կինոթատրոններն ընդունել են 2,7 մլն մարդ: Իսկ ընդամենն առաջին Կինոյի տոնի անցկացման պահից զեղչով տոմսերից օգտվել Է մոտավորապես 83 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]