1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը Ճապոնիայում Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես է բացելու

Էրդողանը Ճապոնիայում Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես է բացելու

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում անվանի հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես է բացելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, նախագահությունից կատարված հայտարարության համաձայն՝ Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցության շրջանակներում արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի կարևոր քաղաքներում: Լոնդոնից և Փարիզից հետո երրորդ կանգառը դարձավ Կիոտոն: Այն բացվելու է Կիոտոյի 800 տարեկան Թոֆուկու-ժի տաճարում:

Ավելի վաղ ցուցահանդեսի գրքույկը Անգլիայի և Ֆրանսիայի ցուցահանդեսների համար թարգմանվել է անգլերեն և ֆրանսերեն, իսկ Ճապոնիայի ցուցահանդեսի համար գրքույկը հրատարակվել է միանգամից երեք լեզուներով՝ թուրքերեն, անգլերեն և ճապոներեն: Այն տրամադրվելու է G-20-ի գագաթաժողովին մասնակցող երկրների նախագահներին:

Հայտնի է, որ Ճապոնիայից հետո ցուցահանդեսի հաջորդ կանգառը Նյու Յորքն է լինելու:

Գրքույկի առաջաբանը գրվել է նախագահ Էրդողանի կողմից, որտեղ նա լուսանկարիչ Արա Գյուլերի մասին գրել է. «Արա Գյուլերն իր մասնագիտության մեջ համաշխարհային բրենդ էր: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ բոլոր այն անձնավորությունները, որոնց անունները հետք են թողել պատմության մեջ, չեն վրիպել Գյուլերի ֆոտոխցիկի օբյեկտիվից: Մենք հպարտ ենք, որ նրա լուսանկարները տեղ են գտնում համաշխարհային ցուցահանդեսներում»: 

  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]