Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոստիկանությունը կատարել Է երկարակյաց կնոջ ցանկությունը եւ ձերբակալել Է նրան

Ոստիկանությունը կատարել Է երկարակյաց կնոջ ցանկությունը եւ ձերբակալել Է նրան
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Մեծ Մանչեսթր կոմսության ոստիկանությունը կատարել Է զառամյալ կնոջ ցանկությունը եւ ձերբակալել Է նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian հրատարակությունը:
93-ամյա Ջոզի Բերդզը ցանկանում Էր իմանալ, թե ինչ Է լինում, երբ մարդը հայտնվում Է ճաղերի հետեւում, բայց երբեք օրենքը չԷր խախտել: Երկարակյաց կնոջ երազանքի մասին պատմել Է նրա թոռնուհին՝ Փեմ Սմիթը: «Խնդրանքն այն Էր, որ տատիկին «ձերբակալեն» եւ տանեն ոստիկանական տեղամասերից մեկը»,- ասված Է ոստիկանության մամուլի տեղեկագրում:
Սմիթը Twitter-ում շնորհակալություն Է հայտնել ոստիկանությանը: «Շատ շնորհակալություն Մեծ Մանչեսթրի ոստիկանությանը Ջոզի տատիկին այսօր ձերբակալելու համար,-գրել Է կինը:-Նա 93 տարեկան Է, առողջությունն ավելի ու ավելի Է վատանում, իսկ նա ցանկանում Էր, որ իրեն ինչ-որ բանի համար ձերբակալեն, քանի դեռ ուշ չԷ»:
«Մենք ուրախ ենք, որ մեր շնորհիվ ծեր կինը ժպտաց ու եւս մեկ կետ ջնջեց իր այն գործերի ցուցակից, որոնք ցանկանում Է անել մահվանից առաջ»,- հայտարարել Է Մանչեսթրի ոստիկանության գլխավոր տեսուչ Դենիզ Փայը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]