Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մալթան դրական է տրամադրված Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու հարցում

Մալթան  դրական է տրամադրված Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման 
երկխոսության մեկնարկն արագացնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան քննարկել են բազմաթիվ օրակարգային հարցեր, որոնք վերաբերվել են բարձր տեխնոլոգիաներին, գյուղատնտեսությանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, օդային հաղորդակցության կազմակերպմանը և այլ խնդիրների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ  համատեղ մամուլի ժամանակ  Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ  Հայաստանը մտադրություն ունի ավելի խորացնելու Մալթայի հետ երկկողմ քաղաքական երկխոսությունը:

«Մալթան հանդիսանում է Եվրամիության անդամ և, իհարկե, Եվրամիության օրակարգը բավականին մեծ տեղ է գրավում մեր երկու երկրների օրակարգում։ Շնորհակալ ենք, որ Մալթան առաջին երկրներից էր, որը վավերացրել էր Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը: Այդ կապակցությամբ խոսել ենք նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը արագացնելու հարցի շուրջ։ Շնորհակալ եմ, որ Մալթան շատ դրական է տրամադրված այս հարցում»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ թեև  երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը այնքան էլ տպավորիչ չէ, սակայն կարողացել են ի հայտ բերել բազմաթիվ տարբեր ոլորտներ, որտեղ երկու երկրները շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել միասին աշխատելու։

«Դա վերաբերվում է Հայաստանի գերակա զարգացման օրակարգին և այն բնագավառներին, որտեղ մենք կարող ենք օգտագործել  երկկողմ համագործակցությունը: Մալթան ունի զարգացման օրակարգին առնչվող շատ կարևոր և հետաքրքիր փորձ: Իհարկե, բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման այն օրինակները և այն փորձը, որը մենք ունենք, շատ լավ հիմք է աշխատելու Մալթայի հետ»,- ասաց Հայաստանի ԱԳ նախարարը:

Նախարարը հավելեց նաև, որ Կարմելո Աբելայի հետ խոսել են արդի գյուղատնտեսության և արտադրանքի ոլորտում աշխատանքներ տանելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]