Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը և Մալթան կստորագրեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Հայաստանը և Մալթան կստորագրեն կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպմանը կստորագրվի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում ասաց Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան:

«Այն արդեն վերջնական տեսքի է բերվել մեր տեխնիկական անձնակազմերի կողմից, ուստի հաջորդ քայլը կլինի այդ համաձայնագրի ստորագրումը»,- նշեց Աբելան:

Նա կարևորեց նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատումը:

«Գուցե այն բացվի հաջորդ տարի։ Մենք Հայաստան հասնելու համար եկել ենք մի ամբողջ օր: Իրականում թռիչքն այստեղ ընդամենը 4 ժամ կտևեր»,- նշեց Կարմելո Աբելան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]