Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ և ՌԴ միջև տարբեր ընկալումներ ունեցող հարցերի քննարկումը որևէ խնդիր չի առաջացնում

ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ և ՌԴ միջև տարբեր ընկալումներ ունեցող հարցերի 
քննարկումը որևէ խնդիր չի առաջացնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կարող են ծագել տարբեր հարցեր, որոնց քննարկումը որևէ խնդիր չի առաջացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին  Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով  Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինի հետ հանդիպմանը` Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի համատեքստում:

 Լրագրողի հարցին` թե ինչ մտահոգություններ ունի հայկական կողմը և ինչ հետաքրքրություններ ունի Ռուսաստանն այս հարցի շուրջ, նախարարը պատասխանեց, որ Հայաստանը և Ռուսաստանը մնում են դաշնակիցներ և ունեն բավականին լայն ու հարուստ օրակարգ:

«Մենք բավարարված ենք այն երկխոսությամբ, որն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ` բազմաթիվ ոլորտներում մեր դաշնակցային հարաբերությունները խորացնելու առումով: Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են տարբեր ընկալումներ ունենալ և տարբեր գնահատականներ ստանալ: Երկու դաշնակիցների միջև այդ հարցերը  քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում: Այդ տրամաբանությամբ ենք մենք աշխատում մեր դաշնակցային գործընկերոջ հետ»,- եզրափակեց Մնացականյանը:

ՌԴ դեսպանը հրավիրվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]