1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը հաստատեց պետգույքի օտարումը կանոնակարգող հանձնաժողով ստեղծելու նախագիծը

Կառավարությունը հաստատեց պետգույքի օտարումը կանոնակարգող հանձնաժողով 
ստեղծելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց պետական գույքի օտարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Պետական գույքի օտարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, օտարման ներկայացվող, օտարման ենթակա և օտարման ոչ ենթակա պետական գույքի ցանկերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նախագծով նախատեսվում է կանոնակարգել խոշոր ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական յուրաքանչյուր գույքի պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես, կանոնակարգել օտարման ենթակա պետական գույքի ընտրության, օտարման ձևի և պայմանների, ինչպես նաև օտարման նախապատրաստական աշխատանքների ժամկետային իրականացման հարցերը։ Իրավական ակտի նախապատրաստումը նպատակ ունի պետական գույքի ներգրավմամբ խթանել ՀՀ-ում խոշոր ներդրումային ծրագրեր»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]