Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Մինչեւ 2030 թվականը կլիմայի փոփոխությունը կարող Է հանգեցնել 120 մլն մարդու աղքատացման. ՄԱԿ




ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2030 թվականն ավելի քան 120 մլն մարդ կաղքատանա երաշտների, հեղեղումների եւ կլիմայի փոփոխության հետ կապված բնական այլ երեւույթների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկույցում, որը հրապարակվել Է այս շաբաթ:
«Կլիմայի փոփոխությունը կարող Է ի չիք դարձնել վերջին 50 տարվա բարեփոխումները գլոբալ առողջապահության եւ աղքատության կրճատման բնագավառում: Միջին դասի ընտանիքները զարգացած երկրներում կարող են աղքատանալ: Համաշխարհային բանկի գնահատումներով՝ եթե անհապաղ գործողություններ չձեռնարկվեն, մինչեւ 2030 թվականն աշխարհում 120 մլն մարդ կհայտնվի աղքատության ճիրաններում… Միայն Հարավային Ասիայում 800 մլն մարդ ապրում Է թեժ կլիմայական կետերում, մինչեւ 2050 թվականը նրանց կյանքի պայմանները միայն կվատանան»,-ասված Է զեկույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ