Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

YouTube-ը տեսահոլովակների հանձնարարականների նոր համակարգ Է ներկայացրել

YouTube-ը տեսահոլովակների հանձնարարականների նոր համակարգ Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube-ը ներկայացրել Է տեսահոլովակների հանձարականների նոր համակարգ, ինչպես նաեւ հնարավորություն Է ընձեռել արգելափակելու այս կամ այն ալիքների տեսահոլովակները: Տեսածառայության նոր գործառույթների մասին տեղեկավտությունը բերված Է նրա պաշտոնական բլոգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ YouTube-ի գլխավոր Էջում կարելի Է տեսնել այն թեմաների ցուցակը, որոնց ընտրությունը կախված Է ավելի վաղ դիտված տեսահոլովակներից: Յուրաքանչյուր այդպիսի թեմայի տակ կբերվեն նման տեսանյութեր: Այդ նույն գործառույթը կհայտնվի նաեւ «Հաջորդը» բաժնում: «Դրանք կարող են լինել ավելի վաղ ձեզ հետաքրքրած թեմայի վերաբերյալ տեսագրություններ, տեսանյութեր այն ալիքներից, որոնք դուք դիտում եք կամ այլ թեմաներ, որոնք ձեզ կարող են հետաքրքրել»,- ասված Է YouTube-ի հաղորդագրության մեջ: Տեսածառայությունը նաեւ թույլ կտա արգելափակել որոշակի ալիքների տեսանյութերի հանձնարարականները: Դրանք կդադարեն հայտնվել գլխավոր Էջում կամ «Հաջորդը» բաժնում: Ըստ որում արգելափակված տեսահոլովակները կարելի կլինի տեսնել՝ բաժանորդագրվելով դրանց ալիքին եւ գտնելով որոնման միջոցով: Նաեւ YouTube-ն օգտատերերին կպարզաբանի, թե ինչու Է նրանց առաջարկվում դիտել այն ալիքների տեսանյութերը, որոնք նրանք նախկինում չեն դիտել: Այդ մասին տեղեկատվությունը կհայտնվի հատուկ պատուհանում հենց տեսահոլովակի տակ: YouTube-ի նոր գործառույթներն արդեն մատչելի են iOS-ում եւ շուտով կհայտնվեն կայքի վեբ-տարբերակում եւ Android-հավելվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]