Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Մեծ Բրիտանիայում բացվել Է Գլասթոնբերիի երաժշտական փառատոնը




ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոմերսեթի կոմսությունում բացված Գլասթոնբերիի երաժշտական փառատոնը ժամանակի առումով համընկել Է Մեծ Բրիտանիայում այս տարի առաջին իսկական տապի ալիքի հետ: Եթե երաժշտական ֆորումի, որն ավանդաբար հինգ օր ընթանում Է դրա հիմնադիր, բրիտանացի ֆերմեր Մայքլ Իվիսի դաշտերում, առաջին օրը՝ հունիսի 26-ին, ջերմաչափի սյունը բարձրացել Է մինչեւ 25 աստիճան, ապա հաջորդ չորս օրերին, ինչպես կանխատեսում են օդերեւութաբանները, այն, ըստ Ցելսիուսի, կհասնի 28 եւ նույնիսկ, հնարավոր Է, 30 աստիճանի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հինգ օրվա ընթացքում փառատոնում 2800 ներկայացում կանցկացվի 79 բեմահարթակում: Առավել մեծ ժողովրդականություն վայելող կատարողներին հնարավորություն Է ընձեռվում ելույթ ունենալ «Բուրգ» անվանումը կրող բեմի վրա:
Վերջին երեք օրերին Գլասթոնբերի-2019-ի մասնակիցները կդառնան ռեփեր Stormzy-ն, The Killers եւ The Cure խմբերը: Բացի նրանցից, «Բուրգը» կհավաքի այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են՝ Լիամ Գալահերը, Քայլի Մինոուգը, Ջանեթ Ջեքսոնը, Մայլի Սայրուսը, Ջորջ Էզրան, Հազիերը, Լորին Հիլը, Vampire Weekend, Bastille խմբերին եւ ուրիշների:
Սպասվում Է, որ այս տարի Գլասթոնբերին կընդունի երաժշտության ավելի քան 200 հազար սիրահարների, որոնք կտարաբաշխվեն Իվիսի «Արժանի ֆերմայի» տարածքի բազմաթիվ հանդիսատեսային գոտիներում, որն զբաղեցնում Է ավելի քան 360 հեկտար:
Ֆորումի առաջին հյուրերին հունիսի 26-ին դիմավորել Է ինքը՝ ֆերմայի 83-ամյա տերը: 2018 թվականին փառատոնը չի անցկացվել: Իվիսը մտածում Է նաեւ իր դաշտերը պահպանելու մասին, ուստի հինգ-վեց տարին մեկ դրանց թողնում Է «հանգստանալ» բազմահազարանոց փառատոնից:
Առաջին փառատոնը կազմակերպվել Է դեռ 1970 թվականին: Այն ժամանակ դրա տոմսն արժեր 1 ֆունտ ստեռլինգ՝ հանդիսատեսներին ֆերմերական կաթի անվճար տրամադրմամբ, իսկ այժմ՝ 248 ֆունտ ստեռլինգ ու եւս 5 ֆունտ ստեռլինգ՝ ամրագրման ծառայությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ