1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Խաչատրյանն ու Արտակ Քամալյանը միջազգային դոնոր- կազմակերպությունների հետ քննարկել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանն ու Արտակ Քամալյանը միջազգային դոնոր-
կազմակերպությունների հետ քննարկել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղեկալ Արտակ Քամալյանը առանց փողկապի, բաց քննարկման ձևաչափով, հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես  խաղողագործության և գինեգործության ոլորտներում ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիր վարչությունից, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը, մատնանշել հիմնական խնդիրներն ու խոչընդոտները:

Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպան անդրադարձել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, որոնց կարևոր բաղադրիչներից են կրթական ծրագրերը, իսկ առանցքային ուղղությունների թվում` գինու տուրիզմի խթանումը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին ընդգծել է ագրարային կրթության բարելավման, բարձրակարգ մասնագետների պատրաստման և ոլորտում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը:

Հանդիպմանը ներկա գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները  կիսվել են իրենց հուզող խնդիրներով, ներկայացրել իրենց տեսակետները գինեգործոթւյան ոլորտի հետևողական զարգացման գործում պետության դերի վերաբերյալ:

Ամենամսյա պարբերականությամբ կազմակերպվում են նմանատիպ քննարկումներ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունների շուրջ կողմերի մոտեցումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]