Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Օգոստոս

Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը

Գեղամ Գևորգյանն ընդունել է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, պատվիրակության կազմում էին ԱՄՆ ՄԶԳ  ավագ տնտեսագետ , տնտեսական աճի, կրթության և շրջակա միջավայրի հարցերով բյուրոյի ներկայացուցիչ  Փոլ Օլիվիերը, ավագ փորձագետ  Քրիստեն Շուբերտը, ԱՄՆ ՄԶԳ  ծրագրերի կառավարիչ Հայկանուշ Բագրատունյանը, այլ ներկայացուցիչներ:  Հանդիպմանը մասնակցում էր նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը:   

Գեղամ Գևորգյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել է ՀՀ ՏՄՊՊՀ –ի առաջնահերթությունները և տեսլականը: Նա միաժամանակ շեշտել է, որ Հանձնաժողովը մեծ աշխատանք ունի  կատարելու հասարակության շրջանում Հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ:

Պատվիրակության անդամները հայտնել են, որ Հայաստանում են  զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման նպատակով:

 ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է կատարել ներառական աճի հետ կապված գնահատում (ախտորոշում): Գնահատումը (ախտորոշումը ) կկատարվի ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International ընկերության տնտեսագետների կողմից:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել վերոնշյալ ուսումնասիրությունների շրջանակում ՏՄՊՊՀ ոլորտին առնչվող այլ հարցերի ևս:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ