Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռոբերտ Դաունի-կրտսերը ցանկանում Է, որ «Վրիժառուները» գերազանցեն «Ավատար»-ին

Ռոբերտ Դաունի-կրտսերը ցանկանում Է, որ «Վրիժառուները» գերազանցեն «Ավատար»-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը, որը Երկաթե մարդուն Է մարմնավորել Marvel-ի կինոաշխարհում, կոչ Է արել երկրպագուներին՝ դիտել «Վրիժառուներ 4. ավարտ» ֆիլմի նորացված տարբերակը, որպեսզի այն դրամարկղային մուտքերով գերազանցի Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անպայմանորեն դիտեք նորացված «Վրիժառուները», որպեսզի այն դառնա թիվ մեկ ֆիլմը: Առավել եւս, որ այնտեղ բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ են լինելու»,- գրել Է Ռոբերտ Դաունի-կրտսերն իր Twitter-ում: Այսպիսով, դերասանը կոչ Է արել երկրպագուներին՝ օգնել «Վրիժառուների» ստեղծողներին՝ գերազանցելու «Ավատար»-ի ռեկորդը, որը դեռեւս մնում Է համաշխարհային վարձույթի առաջատարը: Պանդորա մոլորակի ռազմասեր ժողովրդի մասին պատմող Ջեյմս Քեմերոնի ֆիլմը վաստակել Է գրեթե 2,788 մլրդ դոլար: «Վրիժառուների» չորրորդ մասն այժմ իր գլխավոր մրցակցից հետ Է մնում մոտավորապես 40 մլն դոլարով: Համաշխարհային վարձույթում կինոնկարը վաստակել Է 2,749 մլրդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]