Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանը

Կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան 
Ստեփանյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ստեփան Ստեփանյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց նրա որդին:

Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 20-ին, Արթիկի շրջանի Արթիկ քաղաքում: 1950-1976 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս, ապա՝ դասախոսական խմբի ղեկավար։ 1965 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան: Աշխատել է գերմանական արխիվներում ու գրադարաններում, որոնցում հայտնաբերած փաստաթղթերի ու նյութերի հիման վրա գրել ու հրապարակել է մի շարք աշխատություններ, աշխարհին է ներկայացրել Հայոց ցեղասպանության հակամարդկային էությունը:

Հեղինակել է շուրջ 22 գիրք և ավելի քան 500 գիտական ու հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրապարակվել են տարբեր լեզուներով: Հայերի ցեղասպանության ճանաչման գործում Ստեփանյանի կարևոր ներդրումներից մեկն այն է, որ նա Ռուսաստանի Պետական դումայի համար պատրաստել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, որի հիման վրա Պետական դուման 1995 թվականին ընդունել է «Հայտարարություն 1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»:

Նա պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Գերմանական Դեմոկրատական Հանրապետության Խաղաղության Խորհրդի մեդալով, Ս. Վավիլովի անվան մեդալով, ՀՀ նախագահի պատվոգրով, Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի «Ցեղասպանագիտության մեջ ձեռք բերած վաստակի համար» մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]