Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ Քաթրին Փլանգմանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարար Խաչիկյանը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում՝ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով և գործողությունների ծրագրով նախատեսված առաջնահերությունները: Փոխնախարարն ընդգծել է, որ նախանշված է մինչև ս.թ. հուլիսի 20-ն ամփոփել ստացված բոլոր առաջարկները և նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը: Հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում Տիգրան Խաչիկյանն անդրադարձել է դրա ինստիտուցիոնալ համակարգի՝ հակակոռուպցիոն կոմիտեի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացներին:

Քաթրին Փլանգմանն իր հերթին պատրաստակամությունն է հայտնել իրենց նպաստը բերելու ՀՀ կառավարությանը նախանշված ոլորտում առաջանցիկ արդյունքներ գրանցելու համար:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ նախանշված ոլորտներում իրականացվող բարեփոխումների ապահովման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]