1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց Քանաքեռի կարի ֆաբրիկային

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց Քանաքեռի 
կարի ֆաբրիկային

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ընկերությունը գործում է 1960թ., այս ոլորտի ամենաերկարատև գործունեություն իրականացնող կազմակերպություններից մեկն է: Առկա են 204 աշխատատեղեր, կստեղծվեն ևս մինչև 12 նոր աշխատատեղեր»,- ասաց նախարարը:

Արտադրանքի ընդհանուր ծավալը պետք է կազմի 753 մլն դրամ, որը ամբողջությամբ կիրացվի ՀՀ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]