Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Կառավարությունը գաղտնիացրեց ԶՈՒ կարիքների համար նախատեսված մի շարք գնումներ


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Զինված ուժերի կարիքների համար նախատեսված մի շարք գնումներ գաղտնիացրեց և դրանք ներառեց Պաշտպանության նախարարության գնումների գաղտնի անվանացանկում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Նախագծով նախատեսվում է մարել գնումների գործընթացի արդյունքում մի շարք ընկերությունների նկատմամբ ձևավորված կրեդիտորական պարտքը, ինչպես նաև գաղտնիացնել Զինված ուժերի կարիքների համար մի շարք գնումները և դրանք ներառել նախարարության գնումների գաղտնի անվանացանկում»,- ասաց Բալայանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ