Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Ջրային օրենսգրքում


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հունիսի 27-ի նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելու ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ այս փոփոխությունները պայմանավորված են որոշ օրենսդրական անհամապատասխանություններով:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 10-րդ՝ ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանում, կետով նախատեսվում է մշակել նորմատիվ իրավական ակտ: Սակայն, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և 2018 թվականի մարտի 21-ի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» (ՀՕ-180-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ մշակվում է Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կողմից: Հետևաբար, ՀՀ ջրային օրենսգրքով իրավական հիմքի ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ Նախագծով ներկայացված փոփոխությունները  անհրաժեշտություն են առաջացնում լրացում կատարել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»,- ասաց Ղափլանյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել «ռեկրեացիոն գոտիներ» հասկացությունը,  ստեղծել իրավական հիմք ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման համար և լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63.6-րդ հոդվածում, որով ռեկրեացիայի նպատակով ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում նախատեսվելու է վարչական պատասխանատվություն։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ