Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունը հաստատեց Երևանի 5 հատուկ դպրոցների վերակազմակերպման վերաբերյալ նախագիծը

Կառավարությունը հաստատեց Երևանի 5 հատուկ դպրոցների վերակազմակերպման 
վերաբերյալ նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի 5 հատուկ դպրոցներ կվերակազմակերպվեն աջակցության կենտրոնների և հիմնական հանրակրթական կենտրոնների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի ընթացքում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Առաջարկվում է վերաբաշխում կատարել 2019թ. բյուջեում և փոփոխություններ կատարել 2018թ. դեկտեմբերի 27-ի համապատասխան որոշման մեջ՝ ապահովելու Երևան քաղաքում ներկայումս թվով 10 հատուկ դպրոցների բնականոն աշխատանքը, որոնք շուտով կվերակազմակերպվեն և դրանցից հինգը կդառնան աջակցության կենտրոններ: Փոփոխությունների արդյունքում Երևանի համար 2, 6, 8 և 12 հատուկ դպրոցները վերակազմակերպվելու են աջակցության դպրոցների, համար 16 հատուկ դպրոցը դառնալու է հիմնական հանրակրթական դպրոց»,- ասաց Հարությունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]