Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել Է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի դերասան Բրայան Մարշալը

Մահացել Է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի դերասան Բրայան Մարշալը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 82-րդ տարում վախճանվել Է բրիտանացի դերասան Բրայան Մարշալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արտիստի գործակալը՝ Էսթա Չարհամը, հայտնել Է Twitter-ի իր օգտահաշվում:

«Այնքան տխուր Է, որ իմ թանկագին հին ընկերը՝ Բրայան Մարշալը, հեռացել Է մեզանից»,-գրել Է Էսթա Չարհամը, նշելով, որ Մարշալն այնքան լավ դերասան Էր, որ շատերը պարզապես չԷին կարող դա լիովին գնահատել: «Նրա աշխատանքները դասական բրիտանական եւ ավստալական հեռուստատեսության նմուշներ են»,-եզրափակել Է նա: Մահվան պատճառները, ինչպես նաեւ դերասանի հետ հրաժեշտի ամսաթիվը, չեն նշվում:

Բրայան Մարշալին առավել մեծ ճանաչում բերեց կոմանդոր Թելբոլթի դերը Ջեյմս Բոնդի մասին «Լրտեսը, որն ինձ սիրում Էր» ֆիլմում: Բացի այդ, դերասանը նկարահանվել Է «Սնափառության տոնավաճառ» եւ «Սագա Ֆորսայթների մասին» սերիալներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]