1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը Օսակայի գագաթնաժողովին ժամանել Է առանց տիկնոջ

Թրամփը Օսակայի գագաթնաժողովին ժամանել Է առանց տիկնոջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել Է Ճապոնիայի Օսակա քաղաք, որտեղ հունիսի 28-ին եւ 29-ին տեղի կունենա «Մեծ քսանյակի» երկրների գագաթնաժողովը, բայց այս անգամ՝ առանց տիկնոջ՝ Մելանյայի, այլ դստեր՝ Իվանկա Թրամփի ուղեկցությամբ: Աշխարհի ղեկավարների ժամանման հեռարձակումն իրականացնում Է միջազգային մամուլի կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դոնալդ Թրամփին օդանավի շարժասանդուղքի մոտ ողջունել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն:

Ուշագրավ Է, որ G20-ի՝ Արգենտինայում կայացած նախորդ գագաթնաժողովում Մելանյան ուղեկցում Էր իր ամուսնուն: Լրագրողները, որոնք մամուլի կենտրոնի Էկրաններին հետեւում Էին հեռարձակմանը, նույնիսկ կատակել են նախագահական զույգի հնարավոր վեճերի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]